Բերանի խոռոչի հիգիենա
Որպեսզի ստանալ փայլուն եւ սպիտակ
ատամներ, առաջին հերթին պետք է ունենալ բերանի խոռոչի լավ հիգիենա: Այդ պատճառով անհրաժեշտ է խոզանակով մաքրել ատամները օրեկան առնվազն երկու անգամ, կամ, եթե հնարավոր է երեք անգամ: Դա կօգնի ձեզ ազատվելու ատամնափառի և հետագայում նաև ատամնաքարի առաջացման վտանգից:

Տնային պայմաններում ատամների մաքրման համար պետք է ուտել բանջարեղեն եւ մրգեր: Գազար, տանձ, խնձոր, այս մթերքները կոշտ բնույթի են, և այս հանգամանքը օգնում է հեռացնել ատամնանստվածքները ատամների մակերեսից: Ինչպես նաև բանջարեղենները եւ մրգերը հանգեցնում են թքի արտազատման ուժեղացմանը բերանի խոռոչ,որն իր հերթին մաքրում է ատամները սննդի մնացորդներից, կանխելով կարիեսի և նույնիսկ լնդերի հիվանդությունների առաջացումը:
Պանիրը, կաթը, մածունը եւ այլ կաթնամթերքները հանգեցնում են ատամի էմալի երկրորդային հանքայանցմանը: Կալցիումը եւ ֆոսֆորը նույնպես օգնականներ են այս գործում:
Բացի ատամների պարբերաբար մաքրումից, ստոմատոլոգները խորհուրդ են տալիս սովորություն դարձնել ատամնաթելերի օգտագործումը (կանոնավոր, ամեն օր), այսպես բերանը կմնա ավելի մաքուր: Ատամնաթելերի կանոնավոր օգտագործումը կօգնի կանխարգելել միջատամնային կարիեսը:
Ատամների մաքրում կարելի է իրականացնել նաև հասարակ մաստակի օգնությամբ, սակայն պետք է օգտագործել առանց շաքարի մաստակներ:
Շնորհակալություն հոդվածը կարդալու համար: Առողջ եղեք :
Комментариев нет:
Отправить комментарий