ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!

Հարգելի այցելուներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը, թիմի գործունեության ժամանակավոր դադարեցման համար, քանզի կայքում տեղի են ունենում շատ կարևոր փոփոխություններ` կապված նոր տեխնոլոգիաների և ֆունկցիաների ներմուծման հետ: Սպասեք հաճելի փոփոխությունների շատ մոտ ապագայում:

23 дек. 2012 г.


Ատամների սպիտակեցում


Համաձայնեք, որ սպիտակ ատամները դժվար է չհամարել ժպիտի գրավչությունը ապահովող հիմնական գործոն: Իսկ գրավիչ ժպիտը հաջողության գրավականներից  մեկն է:   Ուստի  ատամների սպիտակեցումը գնալով  դառնում է ավելի պահանջված:

            Կյանքի ընթացքում ատամները  ենթարկվում են  տարբեր ներկանյութերի  շարունակական ազդեցությանը:  Դրանք պարունակվում են սննդում, ըմպելիքներում, դեղորայքում, կոսմետիկ միջոցներում…  որպես հետևանք զարգանում է դիսկոլորիտ՝ ատամի գույնի  փոփոխություն: Ներկանյութերը կարող են նստել ատամի մակերեսին կամ թափանցել կարծր հյուսվածքների մեջ:  Գունափոխման պատճառ  կարող են լինել նաև ատամի  տրավման  կամ  էնդոդոնտիկ բուժումը, ինչպես նաև ատամի ձևավորման և ծկթման խանգարումները:  Բոլոր դեպքերում ցուցված  է կատարել ատամների  պրոֆեսիոնալ սպիտակեցում:
            Սպիտակեցման  եղանակներն են՝
           1.    Քիմիական  սպիտակեցում
           2.    Լազերային  սպիտակեցում
  1.       Տնային  սպիտակեցում
  2.       Ներքին  սպիտակեցում
  3.       Լուսային  սպիտակեցում
Ամենաերիտասարդ,  բայց  միևնույն  ժամանակ  ամենահայտնի  մեթոդը   մեր  օրերում  լուսային  սպիտակեցումն է: Տեխնոլոգիան  ենթադրում  է  հալոգենային  լույսի   ազդեցություն  հատուկ  գելի  վրա,  որի  տաքացման  արդյունքում  անջատվում  է ակտիվացած  թթվածին,  որը  գունազրկում  է  ատամի  մուգ  պիգմենտները:  Հիվանդը  այս  ընթացքում  բացարձակ  ոչինչ  չի  զգում,  իսկ  նրա  աչքերը   փակված  են  պաշտպանիչ  ակնոցներով:
 Լուսային  սպիտակեցման  հակացուցումներն  են`
—  Հղիությունը և կերակրման շրջանը
—  Շաքարային դիաբետը
—  Մինչև  16  տարեկան հասակը
—  Վահանագեղձի  հիվանդությունների առկայությունը
—  Չբուժված  ատամների առկայությունը
—  Դեպուլպացված  ատամների առկայությունը

Լուսային  սպիտակեցման  ամենահայտնի  և  տարածված  ձևը  համարվում  է  Zoom-ը: Այս  մեթոդի  անվտանգությունը  գիտականորեն  ապացուցված  է:  Այս  ժամանակակից  մեթոդն  ունի  մի  շարք  առավելություններ `
•      Այն  կարելի է  անցկացնել մեկ այցելության ընթացքում
•      Ակնթարթային արդյունք` ատամները սպիտակում են միջինը 7-10  տոն
•      Էմալը  չի վնասվում
•      Գելի  հիմքը հանդիսանում է գլիկոլը, ինչը թույլ է տալիս խուսափել  ջրազրկումից
•      Գելում  ph-ի  մակարդակը չի բերում ապահանքայնացման
•      Zoom 3  գելը  ոչ  միայն սպիտակեցնում,  այլև  ամրացնում է  էմալը  իր բաղադրության մեջ  առկա  ամորֆ  Ca-ի  ֆոսֆատի  հաշվին
•      Zoom 3-ը  միավորում է իր մեջ լուսային և  լազերային  ազդեցությունները
•      Պարունակում է   25%  սպիտակեցնող նյութեր,  որոնք այնքան էլ  շատ չեն  պրոֆեսիոնալ սպիտակեցման համար, այդ պատճառով  զգայուն ատամները  դիմանում են այդ ազդեցությանը:

Zoom  համակարգով  կաբինետային  սպիտակեցումը  տևում  է  45-60 րոպե:          Սպիտակեցման  գործընթացը  միանգամայն  անվտանգ  է  ատամների  համար:  Այն իր  մեջ   ներառում  է  մի  քանի  փուլ
1.     Նախապատրաստական 
2.    Ատամների  սպիտակեցում
3.      Եզրափակիչ
 Պրոցեսի  վերջում  ատամները  ծածկվում  են  ամրացնող  պրեպարատներով,  որոնք  պարունակում  են  կալցիում  և  ֆտոր: 

Zoom 3-ի հակացուցումներն  են`
—  Քաղցկեղով  հիվանդները
—  Ախտահարված  ատամների առկայությունը
—  Լնդերի  բորբոքային  հիվանդությունները
Սպիտակեցումից  հետո  ստացված  արդյունքը   երկար  պահպանելու  համար  անհրաժեշտ  է  խուսափել  ակտիվ  ներկիչներ  պարունակող  սննդից,  ըմպելիքներից,  ծխախոտից,  օգտագործել  սպիտակեցնող  մածուկներ  և  նվազագույնը  տարին մեկ   անգամ  դիմել  բժշկի  և  կատարել  ատամների  պրոֆեսիոնալ  մաքրում:  

Նյութը պատրաստեց Ռոզա Շահբազյանը                                                                                                    











Комментариев нет:

Отправить комментарий