ԻՆՉՊԻՍԻ ԱՏԱՄԻ ԽՈԶԱՆԱԿ ԸՆՏՐԵԼ
Գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ ատամի և բերանի խոռոչի հիգիենայի պահպանման համար` սկսած ատամնաթելերից մինչև բերանի ողողումներ:Բայց ամենակարևոր գործիքը ատամների մաքրման համար
Գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ ատամի և բերանի խոռոչի հիգիենայի պահպանման համար` սկսած ատամնաթելերից մինչև բերանի ողողումներ:Բայց ամենակարևոր գործիքը ատամների մաքրման համար
- Օգտագործեք արհեստական,միջին կարծրության մազիկներ ունեցող ատամի խոզանակ(պայմանով`եթե ձեր ատամները և լնդերը առողջ են):Իսկ եթե ատամները մաքրելու ընթացքում արնահոսում են ձեր լնդերը,ապա օգտագործեք ավելի փափուկ մազիկներով ատամի խոազանակ:Փափուկ մազիկները ավելի քիչ են վնասում բորբոքված լնդերը:
- Խոզանակի բռնակի կառուցվածքը ոչ մի էական դեր չի խաղում (ինչպես պնդում են արտադրողները)ատամի խոզանակի արդյունավետ օգտագործման մեջ:Խոզանակի կառուցվածքի ընտրությունը տողնում ենք ձեզ:
- Խոզանակի վրա պետք է լինեն ռետինե հատվածներ` մատների տակ,որպեսզի լավանալու պահին չսահի ձեռքի մեջ:
- Կարելի է ընտրել էլէկտրական ատամի խոզանակ:
Մաքրման ընթացքում խոզանակի աշխատող մասը պետք է ընդգրկի 2-2.5 ատամ:Այսինքն այն պետք է լինի ոչ շատ մեծ,որպեսզի հնարավոր լինի մաքրել դժվար հասանելի մասերը:
ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
2.Չպետք է լվանալ 5-6 ամսից ավելի օգտագործած ատամի խոզանակով:Հետազոտությունները հաստատել են,որ մաքրման որակը նստվածքների դեմ պայքարի համար, զգալի նվազում է:
3.Որոշ խոզանակներ, մազիկների վրա պարունակում են հատուկ սննդային գունաներկեր,որոնք օգնում են հիշել խոզանակի փոխարինման մասին:
4.Խոզանակը հեշտ և արագ կեղտոտվում է,այդ իսկ պատճառով հնարավորինս փորձեք պահել այն բացարձակ մաքրության մեջ:Ատամները լվանալուց հետո լվացեք խոզանակը տաք ջրով:Չմոռանաք մաքրել այն ատամի մածուկից,սննդի մնացորդներից:
5.Այլևս մի օգտագործեք ատամի խոզանակը,եթե այն օգտագործել եք հիվանդ ժամանակ(գրիպ,անգինա,բերանային ինֆեկցիա):Այն հարկավոր է փոխել,քանի որ խոզանակի մազիկների արանքներում մնում է ինֆեկցիան,որը լիովին հնարավոր չէ վերացնել:
Комментариев нет:
Отправить комментарий