ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!

Հարգելի այցելուներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը, թիմի գործունեության ժամանակավոր դադարեցման համար, քանզի կայքում տեղի են ունենում շատ կարևոր փոփոխություններ` կապված նոր տեխնոլոգիաների և ֆունկցիաների ներմուծման հետ: Սպասեք հաճելի փոփոխությունների շատ մոտ ապագայում:

24 дек. 2012 г.


Ատամների ախտաբանական մաշվածություն

  
Մարդու կյանքի ընթացքում տեղի է ունենում ատամի էմալի և դենտինի կորուստ, որը սկսվում է անմիջապես ատամի ծկթումից հետո: Այն կարող է լինել ֆիզիոլոգիական և ախտաբանական, որի ժամանակ տեղի է ունենում դենտինի մերկացում:





Ատամների ախտաբանական մաշվածությունը
ատամների կարծր հյուսվածքների հարաճող կորուստն է, որն ուղեկցվում է էսթետիկ (դեմքի ձևի փոփոխություն, քթաշրթունքային և վերկզակային ծալքերի արտահայտվածության մեծացում), ֆունկցիոնալ (ծամողական ակտի դժվարացում), մորֆոլոգիական (ատամների ձևի, չափի փոփոխություն) բնույթի փոփոխություններով ատամնային և շուրջատամանային հյուսվածքում, քունքստործնոտային հոդում և ծամիչ մկանների շրջանում








Այն լինում է գեներալիզացված (բոլոր ատամները) կամ լոկալիզացված (մեկ կամ մի քանի ատամներ): Ընթանում է հորիզոնական, ուղղահայաց ուղղություններով կամ խառը ( և հորիզոնական, և ուղղահայաց) տիպով:

    


   Պատճառները կարող են լինել տարբեր. մոր կամ պտղի տարած հիվանդությունները, ժառանգականությունը, նեյրոէնդոկրին փոփոխությունները (թիրեոտոքսիկ զոբ, միքսեդեմա, կերատինիզմ, հիպերթիրոզ, բրուքսիզմ), ատամների մասնակի բացակայությունը, ատամների խրոնիկական տրավման (կոշկակարների, դերձակների, արևածաղիկ և ծխամորճ օգտագործող մարդկանց մոտ, վատ պրոթեզավորում): 

Բուժումը  տարբեր է` կախված մաշվածության աստիճանիցՆախ և առաջ կատարվում է պատճառների հայտնաբերում և վերացում, ապա դիստալ օկյուզիայի վերացում, օկլյուզիոն բարձրության վերականգնում (ժամանակավոր շարժական կապպաներով), հոդի դիսֆունկցիայի բուժում և ատամների պսակների վերականգնում օրթոպեդիկ եղանակով` շարժական կամ անշարժ կոնստրուկցիաներով: Մաշվածության առաջին աստիճանի դեպքում  բուժումը կատարվում է մեկ փուլով` ատամների պսակների վերականգնում ներդիրների և կոմպոզիտային պլոմբավորման միջոցով:




            Կարող եք նաև դիտել հետաքրքիր տեսանյութը




Նյութը պատրաստեց Հեղինե Մխիթարյանը:














Комментариев нет:

Отправить комментарий