SIMROID` ՌՈԲՈՏ ՍՏՈՄԱՏՈԼՈԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ
տարբերություն ստոմատոլոգիական մարզական սարքերի մեծամասնության, որոնք իրենցից ներկայացնում են մետաղական, անհրապույր ֆանտոմներ, Simorid-ը թույլ է տալիս յուրացնել այն, որ ձեր առջև ոչ թե ինչ-որ պայմանական օբյեկտ է, այլ մարդ: Բացի այդ ռոբոտի վարքագիծը թույլ է տալիս անմիջապես ուսուցման ընթացքում հասկանալ, թե որքան հարմարավետ է իրեն զգում պացիենտը: Առաջին նախատիպը ներկայացվել էր 2007թ. (2007 International Robot Exhibitioni-ի շրջանակներում), և ուներ տվիչներ միայն արհեստական հայ-թեք <<ատամների>> շրջանում, բացի այդ ևս 1 տվիչ տեղադրված էր կրծքավանդակի շրջանում, որպեսզի ռոբոտը արձագանքեր պատհական հպումներին:
Ներկայիս տարբերակը, ինչպես և նախորդը, ունի մաշկին նմանվող սիլիկոնային մաշկ, սակայն ի տարբերություն նախորդի, նաև բազմաթիվ տվիչներ ունի բերանի խոռոչում:
Նախորդ նախատիպերից ևս մեկ էական տարբերությունը կայանում է ձայնային հրամաններ տալու հնարավորության մեջ` կարելի է խոսել ռոբոտի հետ, և այն ի պատասխան կարձագանքի: Տվիչներ կան նաև ռոբոտի մարմնի վրա: Եթե սկսնակ բժիշկը սխալ քայլ է անում, որը կարող է հիվանդին անհանգստություն կամ ցավ պատճառել, ռոբոտը շարժվում կամ փորձում է բժշկին զգուշացնել ձայնով, որն անում է բնորոշ ակցենտով, քանի որ բերանը բաց է:
Բացի ռոբոտից, համակարգը ներառում է տեսախցիկներ, որոնց միջոցով հրահանգիչը վերահսկում է ախտորոշման և բուժման ընթացքը: Ինչ վերաբերում է ձայնային հնարավորություններին, ապա սարքի հեղինակները նշել են երկու լեզուների աջակցություն` ճապոներենի և անգլերենի: Դա նշանակում է, որ նախատեսվում է այս ռոբոտների արտահանում և այլ լեզուների փաթեթների մշակում: Ըստ հեղինակների` համակարգն արդեն պատրաստ է ավելի քան 99%-ով, աշխատանքը նախագծի վրա շարունակվում է, և շուտով կարող է հայտնվել առաջին կոմերցիոն նմուշը:
Նյութը պատրաստեց Օնիկ Աճեմյանը:
Комментариев нет:
Отправить комментарий