ԻՍԿ ԴՈՒՔ
ԳԻՏԵՔ, ՈՐ
ԱՏԱՄՆԵՐԸ
ԻՆՉՊԵՍ ՄԱՐԴԻՔ
ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ
ԵՆ
Էմալը թերևս ամենաամուր հյուսվածքն է մեր օրգանիզմի: Չնայած դրան ատամները ևս հիվանդանում ու քայքայվում են : Այն հիվանդությունը, որն ախտահարում է ատամի կարծր հյուսվածքները կոչվում է կարիես:Կարիեսը ոչ միայն տեղային, այլ նաև համակարգային հիվանդություն է: Նրա զարգացման գործում մեծ նշանակություն ունի օրգանիզմի ներքին միջավայրը (իմուն համակարգը և նյութափոխանակությունը): Իսկ ինչի՞ց է այն առաջանում:Մեխանիզմը հետևյալն է-բերանի խոռոչի հիգիենային չհետևելու արդյունքում էմալի վրա կուտակվում է փափուկ փառ: Այդ փառը ամուր կպչում է ատամի մակերեսին և մանրէների կուտակման օջախ դառնում: Հենց այդ մանրէների առաջացրած թթուների հետևանքով էլ սկսում են աստիճանաբար քայքայվել ատամի կարծր հյուսվածքները: Այ այսպես
Այսպիսով անընդհատ և ճիշտ հետևելով բերանի
խոռոչի հիգիենային կարելի է խուսափել կարիեսից:
Եվ ,իհարե ,պետք է հիշել, որ առողջ ատամներից է կախված մեր ամբողջ ստամոքսաղիքային տրակտի անխափան աշխատանքը:
ԱՌՈՂՋ ԵՂԵՔ
Комментариев нет:
Отправить комментарий