Ի՞նչ
է աշխարհագրական լեզուն
Բազմաթիվ գործոններ կարող են բերանի խոռոչում վարակիչ հիվանդությունների
պատճառ դառնալ,սակայն բերանի խոռոչի ամենատարօրինակ վիճակներից մեկը` աշխարհագրական
լեզուն, ո՛չ կապված է վարակի առկայության հետ, ո՛չ էլ բերանի խոռոչի քաղցկեղի նշան է: Իրականում աշխարհագրական լեզվով մարդկանց մեծամասնությունը
առողջ մարդիկ են:
լեզվի
պտկիկները (փոքրիկ գոյացություններ,
որոնք ծածկում են լեզվի մակերեսը) անհետանում
են լեզվի որոշակի հատվածներից` իրենց տեղում թողնելով տարբեր չափերի, հարթ և կարմիր բծեր, որոնք ստեղծում են քարտեզի պատկեր:
Այս բծերը օրեցօր կարող են փոխել իրենց ձևը, չափը և տեղակայումը: Այս վիճակը հիմնականում ցավոտ
չէ, սակայն որոշ մարդիկ նշում են անհանգստություն և այրոցի զգացում լեզվի շրջանում, որը կարող է
սաստկանալ կծու կամ տաք սնունդ օգտագործելիս:
Պտկիկների անհետացման պատճառը մնում է անհայտ, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն ժառանգաբար փոխանցվում է ընտանիքներում և հաճախ կապված է լինում մի շարք ժառանգական հիվանդությունների հետ: Այլ հավանական պատճառներ են համարվում սթրեսը, ալերգիաները և հորմոնալ փոփոխությունները: Ծխելը և ալկոհոլի օգտագործումը կարող են վատացնել արդեն իսկ գրգռված վիճակը:
Եթե նախանշանները շարունակվում են տասը օրից
ավել, անպայման պետք է դիմել ստոմատոլոգի, որպեսզի հերքվի հավանական վտանգավոր հիվանդությունների
առկայությունը: Հաճախ այս վիճակը մի քանի ամսից առանց որևէ միջամտության անցնում է
և լեզուն ընդունում է նորմալ տեսք:
Աշխարհագրական
լեզվի առկայության դեպքում
այրոցի և անհանգստության զգացումից ձերբազատվելու համար
անհրաժեշտ է խուսափել կծու համեմունքների, ծխախոտի և ալկոհոլի օգտագործու:
Նյութը պատրաստեց Նարե Բաղումյանը:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалитьՇնորհակալություն: :)
ОтветитьУдалить