ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!

Հարգելի այցելուներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը, թիմի գործունեության ժամանակավոր դադարեցման համար, քանզի կայքում տեղի են ունենում շատ կարևոր փոփոխություններ` կապված նոր տեխնոլոգիաների և ֆունկցիաների ներմուծման հետ: Սպասեք հաճելի փոփոխությունների շատ մոտ ապագայում:

6 нояб. 2012 г.


Երեխաների բերանի խոռոչի հիգիենա

Շատերի մոտ տարածված է թյուր կարծիք կաթնատամների մասին`
ժամանակավոր ատամներ են, որոնք բուժում չեն պահանջում: Իհարկե դա այդպես չէ: Ստորև կներկայացնենք ժամանակավոր ատամների ծկթման ժամկետները, ե՞րբ կարելի է առաջին անգամ այցելել մանկական ստոմատոլոգի և ի՞նչ է անհրաժեշտ մեր փոքրիկների բերանի խոռոչի հիգիենայի պահպանման համար:


1.Ինչպես տեսնում ենք մեր փոքրիկների առաջին ատամները սկսում են ծկթել նրանց կյանքի 7-9 ամիսներին: ՈՒրեմն հենց այդ ժամանակ պետք է լինի ձեր առաջին այցը բժշկին : Շատ կարևոր է ճիշտ մանկական ստոմատոլոգի ընտրությունը:


2.Սիրելի ծնողներ ուշադիր եղեք ձեր երեխաների բերանի խոռոչի հիգենային, անգամ եթե նրանք դեռ չունեն ատամներ: Առաջին ատամների ծկթելուց հետո ուշադիր և հետևողական մաքրեք նրանց ատամիկները: Մինչև 1 տարեկան երեխաների ատամները մաքրել մատին փաթաթված բինտե խծուծի միջոցով, դրանից հետո հատուկ սիլիկոնային խոզանակով, էլի հարմարեցված մատին կամ փոքրիկ բռնակով:






2 տարեկանից սկսած երեխայի ատամիկները մաքրել խոզանակով այնքան ժամանակ, մինչև բալիկը կարողանա անել դա միայնակ :


       


3. Ճիշտ ընտրեք մանկական խոզանակներն ու մանկական մածուկները, համապատասխան իրենց տարիքին : J
                                 



 
Ընտրությունը ինչպես տեսնում եք շատ մեծ է:




4. Ցանկալի են 3 րոպե տևողությամբ ժամերի առկայությունը և ըստ նախընտրության նաև հաճելի երաժշտությունը:



Առողջ եղեք J
Շարունակելի…….




Նյութը պատրաստել է Անահիտ Դավթյանը:








Комментариев нет:

Отправить комментарий