ԷՆԵՐԳԵՏԻԿ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԵՐԵԼ ԱՏԱՄՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄ ԿՈՐՍՏԻ
Պարզվում է, որ էներգետիկ ըմպելիքների օգտագործումը բավականին վնասակար է:Գիտնականները ապացուցել են, որ դեռահասների մոտ, ովքեր սիրում են էներգետիկ ըմպելիքներ, ատամների քայքայումը սկսվում է ընդամենը հինգ օրվա ընթացքում: Ընդ որում ատամի էմալը քայքայվում է մի քանի անգամ ավելի արագ, քան սպորտային ըմպելիքների օգտագործման դեպքում:
Ատամի էմալի անվերադարձ վնասների պատճառ են էներգետիկ ըմպելիքի կազմության մեջ մտնող թթուները:
Էներգետիկ ըմպելիքների բացասական ազդեցությունը ապացուցվել է փորձնական ճանապարհով: Չնայած նրան, որ թթվայնության մակարդակը կախված արտադրանքից և համից տարբեր է` տարբեր ըմպելիքների համար, սակայն էներգետիկ ըմպելիքի վնասի ուժը դրանից չի փոխվում և վնասակար հատկությունը չի պակասում:
Էներգետիկ ըմպելիքների բացասական ազդեցությունը ապացուցվել է փորձնական ճանապարհով: Չնայած նրան, որ թթվայնության մակարդակը կախված արտադրանքից և համից տարբեր է` տարբեր ըմպելիքների համար, սակայն էներգետիկ ըմպելիքի վնասի ուժը դրանից չի փոխվում և վնասակար հատկությունը չի պակասում:
1. Օրվա ընթացքում պետք է օգտագործել ամենաշատը 2 շիշ էներգետիկ ըմպելիք, եթե Ձեր օրգանիզմի վրա այս չափաբաժինը ազդեցություն չի ունենում, ապա ամենայն հավանականությամբ եկել է էներգետիկ ըմպելիքներից «հանգստի ժամանակը»:
2. Երբեք մի համադրեք էներգետիկ ըմպելիքը ալկոհոլի հետ, քանի որ էներգետիկները ակտիվացնում են նյարդային համակարգը, իսկ ալկոհոլը արգելակում է այն: Բացի դրանից էներգետիկները ուժեղացնում են ալկոհոլի թունավոր ազդեցությունը
3. Երբեք մի օգտագործեք էներգետիկ ըմպելիքներ մարզվելուց հետո, քանի որ դա էլ ավելի է արագացնում սրտի արդեն արագացած աշխատանքը:
4. Եթե Դուք օգտագործում եք էներգետիկ ըմպելիքներ,ապա անպայման ժամանակ առ ժամանակ վերականգնեք օրգանիզմի պահեստային պաշարները, այդ գործում Ձեզ կօգնի լավ սնվելը և խորը քունը:
Առողջ եղե°ք:
Նյութը պատրաստեցին Դավիթ Կարապետյանը և Հարություն Սուքասյանը
Комментариев нет:
Отправить комментарий