ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!

Հարգելի այցելուներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը, թիմի գործունեության ժամանակավոր դադարեցման համար, քանզի կայքում տեղի են ունենում շատ կարևոր փոփոխություններ` կապված նոր տեխնոլոգիաների և ֆունկցիաների ներմուծման հետ: Սպասեք հաճելի փոփոխությունների շատ մոտ ապագայում:

15 дек. 2012 г.


  ՔԱՂՑՐԸ ԱՅԼԵՎՍ ՎՆԱՍԱԿԱՐ ՉԷ ԱՏԱՄՆԵՐԻՆ




Այն միտքը, որ քաղցրը վնասակար է ատամներին կարելի է մոռանալ, եթե մենք  կոնֆետների և քաղցրավենիքների փոխարեն օգտագործենք ամենահասարակ սև սալորաչիր:


Սև սալորաչրի օգտակար հատկությունների մասին հայտնի է շատ վաղուց: Սակայն միայն ներկա ժամանակներում է ապացուցվել նրա արդյունավետ ունակությունը` պայքարել բերանի խողոչի բակտերիաների դեմ, որոնք բերում են ատամների և լնդերի վտանգավոր հիվանդությունների առաջացմանը: Մեքսիկայի գիտնականները ապացուցել են, որ սև սալորաչիրը պարունակում է յուրահատուկ ակտիվ բաղադրիչներ, որոնք ակտիվորեն ոչնչացնում են ամենատարբեր բակտերիաները, այդ թվում նաև այն բակտերիաները, որոնք նպաստում են ատամնաքարերի, կարիեսի (ատամնափուտ) և գինգիվիտների (լնդերի բորբոքում) առաջացմանը: 
Փորձաքննության ղեկավար Խոսե Ֆաուստո Ռիվոռոյի խոսքերով` այժմ նրանք ձեռնամուխ են լինում ստեղծել այնպիսի սարք, որը հնարավորություն կտա սև սալորաչրից անջատել հակաբակտերիալ հատկությամբ օժտված այդ նյութը, և այն օգտակործել դեղամիջոցների բաղադրության մեջ:
Առողջ եղե°ք

Նյութը պատրաստեցին Հարություն Սուքասյանը և Դավիթ Կարապետյանը:















1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить