ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!

Հարգելի այցելուներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը, թիմի գործունեության ժամանակավոր դադարեցման համար, քանզի կայքում տեղի են ունենում շատ կարևոր փոփոխություններ` կապված նոր տեխնոլոգիաների և ֆունկցիաների ներմուծման հետ: Սպասեք հաճելի փոփոխությունների շատ մոտ ապագայում:

17 дек. 2012 г.


ՀԱՄԲՈՒՐՎԵԼԸ ՈՐՊԵՍ ԿԱՐԻԵՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑ


Համբուրվելը ոչ միայն հաճելի, այլ նաև բավականին օգտակար գործողություն է մեր բերանի խոռոչի համար:
Պարզվում է, որ համբույրները կարող են մեր ատամները դարձնել ավելի առողջ և պաշտպանել տարբեր ինֆեկցիաների բացասական ազդեցությունից: Իսկ ի±նչն է համբույրների դրական ազդեցության պատճառը:
 Բանը նրանում է, որ համբուրվելիս շատանում է մեր թքարտադրությունը, իսկ թուքը ինչպես գիտենք ունի բակտերիասպան հատկություն, ինչպես նաև թուքը վերականգնում է բերանի խոռոչի թթվահիմնային հավասարակշռությունը: Հենց այս հատկությունների շնորհիվ էլ հասարակ համբույրը կարող է կանխարգելել կարիեսի (ատամնափուտ) առաջացումը: 
Բացի դրանից համբուրվելիս տեղի է ունենում լնդերի յուրօրինակ մերսում, ինչը իջեցնում է պարօդոնտի հիվանդությունների առաջացման ռիսկը: 
Իսկ ամենակարևորն այն է, որ այն մարդիկ, ովքեր հաճախ են համբուրվում, նրանք բավականին լավ են հետևում իրենց բերանի խոռոչի հիգիենային`պարբերաբար ատամնեը մաքրում են, օգտագործում են ատամնաթելեր, բերանի խոռոչի ողողիչներ և պարբերաբար այցելում են ստոմատոլոգի: 
Այնպես որ համբուրվե°ք և առողջ եղե°ք:

Նյութը պատրաստեց Դավիթ Կարապետյանը:









Комментариев нет:

Отправить комментарий