ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!

Հարգելի այցելուներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը, թիմի գործունեության ժամանակավոր դադարեցման համար, քանզի կայքում տեղի են ունենում շատ կարևոր փոփոխություններ` կապված նոր տեխնոլոգիաների և ֆունկցիաների ներմուծման հետ: Սպասեք հաճելի փոփոխությունների շատ մոտ ապագայում:

6 дек. 2012 г.


ՃԱՊՈՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԷՄԱԼ

 «Դեյլի Նյուզ»-ը հայտնում է,որ ըստ AFP կայքի ՝ճապոնիայի գիտնականները ստեղծել են միկրոսկոպիկ չափերի հասնող բարակ թաղանթ, որով կարելի է պատել ամեն ատամը առանձին, կանխարգելելով կարիեսի առաջացումը և տալով ատամին սպիտակ գույն:
Այն ստեղծվել է մաշվածության հանդեպ կայուն և չափազանց էլաստիկ նյութից, որի հիմքում ընկած է կալցիումի հիդրօքսիապատիտը (բնական ատամի էմալի հիմք հանդիսացող հանքանյութ):


Շիգեկա Հոնթսուն՝ Կոնկի համալսարանի կենսաբանական գիտությունների ֆակուլտետից,ասել է որ, « տվյալ նյութով ատամը պատելիս մենք ոչ միայն կանխում ենք կարիեսի առաջացումը այլ նաև վերացնում հիպերէսթեզիան (ատամների գերզգայունություն): Սա աշխարհում միակ էլաստիկ ապատիտե թաղանթն է,որը ինչպես հույս ունենք կկիրառվի ոչ միայն ատամների էմալը  պաշտպանելու,այլև վերականգնելու համար:Ստոմատոլոգները չէին էլ կարող երազել ապատիտ պարունակող թաղանթի մասին ,իսկ մենք ստեղծել ենք արհեստական Էմալ »:
Թաղանթի հաստությունը կազմում է 0,004 մմ: Այն ստեղծել են վակումի պայմաններում, լազերային ճառագայթը ուղղելով հիդրօքսիապատիտի բյուրեղի վրա ՝այն  առանձնացնելով առանձին մասնիկների, որոնք էլ ընկնելով աղի տաքացրած բյուրեղների վրա հավաքվել են ֆիլտրող թղթի միջոցով և չորացվել: Այսպիսով ստացվել է թաղանթ ,որը կարելի էր վերցնել պինցետով:
«Այն պահին երբ դուք թաղանթը անցկացնում եք ատամի վրա, այն անտեսանելի է և երևում է միայն լույսի տակ » բացատրեց պրոֆեսոր Հոնթսուն: Թաղանթի վրա կան ծակոտիններ, որոնց միջոցով հեղուկն ու օդը կարող է դուրս գալ, որպեսզի թաղանթի վրա չգոյանան փուչիկներ: Միակ «խնդիրը» դա այն է, որ պրոցեսը զբաղեցնում է մի ամբողջ օր:
Այժմ այս թաղանթը շատ թանկարժեք է և նախատեսված է հետագայում կոսմետիկ ստոմատոլոգիայում կիրառելու համար (նրան տարբեր գույներ հաղորդելով):
Առայժմ այն միայն փորձարկվել է հեռացված ատամների վրա, բայց գիտնականները շուտով սկսելու են կիրառել այն նաև կենդանիների և ի վերջո հենց իրենց՝ ստեղծողների ատամների վրա: Սա կկազմի ամենաքիչը 5 տարի, իսկ էսթետիկ ստոմատոլոգիայում այս նորամուծությունը հնարավոր կլինի տեսնել արդեն 3 տարուց:

Նյութը պատրաստեց Լուսինե Խաչատրյանը:










Комментариев нет:

Отправить комментарий