ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!

Հարգելի այցելուներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը, թիմի գործունեության ժամանակավոր դադարեցման համար, քանզի կայքում տեղի են ունենում շատ կարևոր փոփոխություններ` կապված նոր տեխնոլոգիաների և ֆունկցիաների ներմուծման հետ: Սպասեք հաճելի փոփոխությունների շատ մոտ ապագայում:

4 дек. 2012 г.


ԷԼԵԿՏՐՈԹԵՐԱՊԻԱՆ ԸՆԴԴԵՄ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԴԵՄ ՎԱԽԻ

Բրիտանացի նյարդաբանները մշակել են հուսալի մեթոդ` այն հիվանդների հանգստացման համար, ովքեր այս կամ այն պատճառով վախենում են ատամնաբուժական միջամտությունից:
Սարքի անունն է NuCalm, որի հիմքում ընկած է էլեկտրականությամբ գանգի խթանումը: NuCalm-ը բաղկացած է ցուցիչից եւ ականջակալից, որը հաղորդում է ուղեղին հանգստանող էլեկտրական եւ ձայնային հաճախականություններ:
NuCalm-ի օգտագործման սկզբից արդեն հինգ րոպե անց ուղեղային ալիքները հասնում են այնպիսի վիճակի, որն ասոցիացվում է խորը հանգստի, մեդիտացիայի կամ քնի հետ: Սարքն օգտագործելուց առաջ հիվանդներին խնդրում են նաեւ դնել սեւ ակնոց, եւ ընդունել GABA (γ-Aminobutyric acid) պարունակող դեղահաբեր, որը սովորաբար օգտագործվում է որպես սննդային հավելում: Ե°վ ակնոցները, ե°ւ դեղահաբերը ուժեղացնում են հանգստացնող ազդեցությունը:




Ինչպես ցույց են տվել կլինիկական փորձարկումները, բացի ստոմատոլոգիական միջամտությունից առաջ հանգստացնող ազդեցությունից, գանգային խթանումը էլեկտրոթերապիայով արդյունավետ է նաև սթրեսային խանգարումների` ներառյալ անքնության, խրոնիկ տագնապային վիճակի եւ հետտրավմատիկ սթրեսի բուժման համար: Ենթադրվում է, որ այս մոտեցումը հանգեցնում է ուղեղում սերոտոնինի և դոֆամինի ձերբազատման, որոնցով էլ պայմանավորված է հանգստի զգացումը:
Ինչպես նաև ամերիկացի ստոմատոլոգի կողմից անցկացված հետազոտության արդյունքները, որոնք տպագրվել են <<Academy of General Dentistry>> հանդեսում, ցույց են տվել, որ ատամների բուժման ընթացքում էլեկտրոթերապիա օգտագործած բոլոր հիվանդները նշել են տագնապի նվազում 50% և ավելի:

Հ.Գ. Եվ թող որ ձեզ համար բժիշկ-ստոմատոլոգը ունենա ոչ թե այսպիսի


                                   


այլ այսպիսի տեսք

                                   



Նյութը պատրաստեց Օնիկ Աճեմյանը:










Комментариев нет:

Отправить комментарий