ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՔՐԵԼ ԲՐԵԿԵՏՆԵՐԸ
Բրեկետ համակարգը դա բարդ օրտոդոնտիկ համակարգ է ,որի միջոցով ուղղվում է ատամների սխալ դասավորությունը և վերականգնվում ատամների ճիշտ փոխհարաբերությունը:
Բրեկետ համակարգով բուժումը կարող է տևել 12-24 ամիս , իսկ երբեմն նունիսկ ավելի երկար:Այդ ընթացքում շատ կարևոր է հետևել բրեկետների ու ատամների մաքրությանը:Հակառակ դեպքում կարող է սկսվել կարիես և լնդերի բորբոքում,որը էլ ավելի կերկարացնի բուժման ընթացքը:
Բրեկետների մաքրումն իր մեջ ներառում է մի քանի պարզ քայլեր, որոնք պետք է իրականացնել ամեն օր:
1.Մաքրեք ատամները ամեն անգամ սնունդ ընդունելուց հետո , օգտվեք ատամնաթելերից ոչ պակաս քան օրը 2 անգամ
2.Ընտրեք հատուկ ատամնախոզանակներ, որոնք նախատեսված են բրեկետների խնամքի համար: Դրանցից են
Միջատամնային խոզանակները
Իրրիգատորները
Միափնջանի խոզանակները
3.Միշտ Ձեր հետ ունեցեք ատամի խոզանակ և ատամնաթել,որպեսզի հնարավոր լինի մաքրել ատամները ,եթե Դուք տանը չեք: Ատամի խոզանակը պետք է պահել 45 աստիճանի տակ, որպեսզի հնարավոր լինի լավ մաքրել լնդերի և բրեկետների միջև ընկած տարածությունը:
4.Ատամները լվանալուց հետո լավ ողողեք բերանը և օգտագործեք փոքրիկ հայելի , որպեսզի համեզվեք ,որ բրեկետների արանքում սննդի մնացորդներ չի մնացել:
5.Ընտրեք ատամի մածուկ ,որը հագեցած լինի ֆտորով:
ԱՌՈՂՋ ԵՂԵՔ
Նյութը պատրաստեց Շողիկ Փահլևանյանը
Комментариев нет:
Отправить комментарий