ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՏԱՄՆԱԹԵԼԵՐԸ
Ատամնաթելերով ատամների ճիշտ մաքրումը հեռացնում է ատամնափառի որոշ մասը բերանի խոռոչի այն հատվածներում,որտեղ դժվար հասանելի է ատամի խոզանակի համար:
Ատամնաթելերով ատամների ճիշտ մաքրումը հեռացնում է ատամնափառի որոշ մասը բերանի խոռոչի այն հատվածներում,որտեղ դժվար հասանելի է ատամի խոզանակի համար:
Օրինակ`Խորին լնդային հատվածները կամ միջատամնային տարածությունները:Խորհուրդ է տրվում ամեն օր ատամները մաքրել ատամնաթելով,քանի որ ատամնափառի կուտակումը կարող է հանգեցնել կարիեսի և լնդային հիվանդությունների առաջացմանը:Որպեսզի ատամնաթելը մաքսիմալ արդյունավետ օգտագործեք` ծանոթացեք ճիշտ մաքրման տեխնիկային:
- Վերցրեք ատամնաթելի 45սմ հատված,փաթաթեք դրա մեծ մասը մեջտեղի մատների վրա այնպես,որ մաքրման համար մնա մոտ 2.5-5 սմ հատված:
- Բռնելով ատամնաթելը բթի և ցուցամատի օգնությամբ զգուշորեն շարժեք այն առաջ և հետ միջատամնային տարածություններով:
- Զգուշորեն շարժեք ատամնաթելը յուրաքանչյուր միջատամնային շրջանում,այդ ընթացքում համոզվեք,որ այն հասնում է խորին լնդային հատվածներին:Երբեք ուժով մի ձգեք և կտրուկ մի շարժեք ատամնաթելը,քանի որ այն կարող է հանգեցնել լնդերի վնասմանը:
- Ամեն անգամ օգտագործեք ատամնաթելի մաքուր հատվածը մի ատամից մյուսը տեղափոխվելիս:
- Որպեսզի հանեք ատամնաթելը ատամների արանքից,օգտագործեք համապատասխան հետ և առաջ շարժումները` բարձրացնելով այն վերև: Առողջ եղեք:
Комментариев нет:
Отправить комментарий