ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!

Հարգելի այցելուներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը, թիմի գործունեության ժամանակավոր դադարեցման համար, քանզի կայքում տեղի են ունենում շատ կարևոր փոփոխություններ` կապված նոր տեխնոլոգիաների և ֆունկցիաների ներմուծման հետ: Սպասեք հաճելի փոփոխությունների շատ մոտ ապագայում:

21 нояб. 2012 г.

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ ԱՄԵՆԱՀԻՆ ՊԼՈՄԲԱՆՅՈՒԹԻ ՄԱՍԻՆ



Ինչպես հայտնում է «Plos One» ամսագիրը, սեպտեմբերի 19-ին՝ գիտնականները միգուցե գտել են հնագույն ստոմատոլոգիայի նոր հետքեր՝ 6500 տարեկան մարդկային ծնոտի ատամներից մեկում մեղրամոմի հետքեր հայտնաբերելով :
 Դեռևս  նախորդ դարի սկզբին Սլովենիայի տարածքում՝ Լոնչե գյուղի կողքին, գտնվել էր 24-30 տարեկան տղամարդու ծնոտ, որը մոտավոր հաշվարկներով ուներ 6500 տարվա պատմություն: Այն իր վաղեմությամբ այդ տարածաշրջանի ամենահին գտածոն է և պահպանվում է Տրիեստ քաղաքի իտալական թանգարանում: Մոտ 101 տարի այն պահվել է թանգարանում, և ոչ ոք անգամ չի  կասկածել այս նմուշի արտասովորության մասին , մինչև այն օրը , երբ այն սկսեց ուսումնասիրել International Center For Theoretical Physics կազմակերպությունը  Sincrotrone Trieste-ի և այլ ինստիտուտների հետ միասին: Ուսումնասիրությունները գլխավորում էին Ֆեդերիկո Բեռնարդինին ու  Կլաուդիա Թունիզը: Գիտնակնները նոր ռենտգեն սարքավորուման  փորձարկման համարել ընտրեցին հենց այդ : Ինչպես հայտնում է Discovery-ի վեբ կայքը եռաչափ պատկերը ցույց տվեց ծնոտի ձախ ժանիքի  մաշվածություն(որը ըստ Կլաուդիա Թունիզի ենթադրաբար կապված է այդ դարաշրջանում ապրող մարդկանց ապրելակերպի հետ, երբ մարդիկ ատամները օգտագործում էին ոչ միայն սնունդ ընդունելու, այլև այլ կարևոր գործերի համար: Օրինակ՝նեոլիտյան դարաշրջանի կանայք օգտագործում էին ատամները գործելիս , իսկ պսակի վրա երկար ուղղահայաց ճաք՝ մեծ խոռոչով  ,որն առաջացել էր էմալի քայքայման հետևանքով  և լցված էր  անհասկանալի նյութով, որը իդեալական լրացնում էր այդ խոռոչը :

 

Ինֆրակարմիր սպեկտրոսկոպիայի ժամանակ գիտնականները պարզեցին,  որ դա մեղրամոմ է, ինչը ծառայել է որպես պլոմբանյութ, որը նախատեսված է եղել ցավերի թուլացման և  զգայունության վերացման համար , եթե ,իհարկե, բացառենք այն փաստը,որ այն միգուցե կիրառվել է մարդու մահից հետո ոչ թե առաջ : Եվ թեկուզ այս հավանականությունը անհնարին է , քանզի մեղրամոմը տեղադրված է շատ կոկիկ:Հետևաբար կարելի է  ենթադրել որ սա է պատճառը, որ մինչ օրս պլոմբավորման այլ ապացույցներ չեն գտնվել:
New Scientist ինտերնետային պորտալին տված իր հարցազրույցում Բրիտանացի քիմիկոս Ստեֆան Բակլեյը հայտնել է , որ « մեղրամոմը օգտագործվել է որպես պլոմբանյութ իր հալման  ցածր ջերմաստիճանի և նրանում պարունակվող մեղրի և պրոպոլիսի առկայության ( սրանցով է պայմանավորված մեղրամոմի հակաբակտերիալ և հակաբորբոքիչ հատկությունները ) շնորհիվ » :  
«Այս գտածոն ,երևի թե Եվրոպայում ամենահին հիշատակությունն է հնագույն ստոմատոլոգիայի մասին    և  կարող է ավելի ստույգ տվյալներ տալ վաղ ստոմ-պրակտիկայի մասին» ,- ասում  է Բերոնդինին:

Նյութը պատրաստեց Լուսինե Խաչատրյանը:











Комментариев нет:

Отправить комментарий