Ազգային մենթալիտետի ուղիղ կապը Ստոմատոլոգիայի հետ
Ապրելով բժշկական համակարգի հանդեպ բավական կոնսերվատիվ և որոշ հարցերում իր սուբյեկտիվ թյուր կարծիքը հաստատակամորեն տարածող մի հասարակության մեջ՝ հաճախ կանգնում ենք խնդրի առաջ՝ հավատալ բժկին , թե՞ վստահել հարևանի կամ բարեկամի՝ տասնամյակների կյանքի փորձին:
Իհարկե, ժխտելն անօգուտ է, որ ներկայումս բժշկի հանդեպ հավատը թուլացել է կամ իսպառ վերացել , սակայն դա հիմք չի կարող հանդիսանալ հավատալու այն սուտ « ավանդական » խորհուրդներին ,որոնք կարող են ճակատագրական դառնալ ձեր առողջության համար:Եկեք ուղիղ համեմատական տանենք օրինակ Բրիտանիայի հետ, կտեսնենք որ անգամ այս հարցում « ժամանակակից լինելը » դեռ բավարար չէ եվրոպական մտածելակերպին անցնելու համար :Համենայն դեպս, վերջին տվյալների համաձայն, հարցման արդյունքում պարզվել է , որ այդ երկրում « վստահության համար » պայքարում հաղթել են հենց ստոմատոլոգները, քանզի հարցման մասնակիցների 88% հաստատել է , որ ավելի շատ վստահում է իր ստոմատոլոգին, քան բժշկին : Bray Leino-ի գլխավորությամբ արված հարցումը ցույց է տվել , որ 2 անգամ ավելի շատ մարդ գնահատում է իր փոխհարաբերությունները իր ստոմատոլոգի (19,7%) քան բուժող բժշկի (9,9%) հետ:
Հոգեբան Էմմա Քեննին բացատրում է, որ «Վստահությունը մեր կյանքի մոտիվացիայի հիմքն է հանդիսանում: Երբ մենք զգում ենք, որ ինչ որ մեկը «մեր կողմից է», և մեր նպատակները համընկնում են, ապա այդ դեպքում մենք սկսում ենք համագործակցել և լսել նրա խորհուրդները » :
«Ստոմատոլոգները շատ կարևոր մարդիկ են մեր կյանքում, քանզի մեր ստոմ-առողջության բարձր մակարդակի պահպանմամբ նրանք ապահովում են մեր բարձր ինքնագնահատականը »:
Մեր երկրում շատերին թվում է, թե ստոմատոլոգիան բժշկության չնչին ճյուղերից մեկն է և մեր գործում կարևորությունը այդքան էլ առաջնային չէ: Կշտապեմ ձեզ վստահեցնել, ստոմատոլոգիան եթե ոչ ամենակարևոր, ապա կարևորագույններից մեկն է : Այս բնագավառում աշխատելը երևի ամենաբարդ և բացի իր մասնագիտությանը տիրապետելուց բժշկից պահանջվում է նաև հոգեբանի և բազում այլ մասնագիտությունների տիրապետելու հմտություններ: Հավատացե՛ք, որ հենց մեր բժիշկները ամեն օր գործ ունեն հիվանդի՝մինչև իսկ աբսուրդի հասնող հայտարարությունների հետ՝ կապված թե' բուժման պլանի,թե' դեղորայքի օգտագործման, թե' ատամնաքարերի հեռացման հետ(սա ամենահաճախ հանդիպող համատարած թյուր կարծիքներից է, որ «քարերը ամուր են պահում ատամները»Սիրելի՛ հիվանդներ, ատամնաքարերը ատամների շարժունակության ամենաառաջնային պատճառներից են, և նրանք չհեռացնելու հետևանքով մի օր արդեն սկսելու եք հեռացնել ձեր ատամները ):
Ինչպես կասեր մեր վաստակավոր ատամնաբույժներից մեկը « Մենք միակ բժիշկներն ենք, ում սենյակ հիվանդը մտնում է լաց լինելով, և դուրս է գալիս ժպտալով» :
Վստահե՛ք մասնագետներին, միշտ եղեք տեղեկացված և կարող եք հանգիստ լինել ձեր առոցջության համար:
Комментариев нет:
Отправить комментарий