ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!

Հարգելի այցելուներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը, թիմի գործունեության ժամանակավոր դադարեցման համար, քանզի կայքում տեղի են ունենում շատ կարևոր փոփոխություններ` կապված նոր տեխնոլոգիաների և ֆունկցիաների ներմուծման հետ: Սպասեք հաճելի փոփոխությունների շատ մոտ ապագայում:

24 нояб. 2012 г.


Այն, ինչը ժամանակին կարելի էր միայն գուշակել, այժմ դառնում է տեսանելի - Օպտիկական Համակարգերը Ստոմատոլոգիայում

Վերջին տասնամյակների ընթացքում 
ստոմատոլոգիայում բուռն զարգացում ապրեցին նոր 
տեխնոլոգիաները, տարբեր սարքերը, գործիքները և 
նյութերը, ինչը նոր հորիզոններեր բացեց կոնսերվատիվ, 

վիրաբուժական ստոմատոլոգիաների և էնդոդոնտիայի 

բնագավառներում: 
   Ստոմատոլոգիայում ամենակարևոր իննովացիաներից 
մեկը խոշորացնող օպտիկական համակարգերի 
ներմուծումն էր , ինչը թույլ տվեց մասնագետներին 
ստանալ առավել բարձր որակի  բուժում: Շատ բաներ, որոնք նախկինում կարելի էր միայն գուշակել, այժմ դրանք դառնում են տեսանելի: Բերանի խոռոչում որքան շատ մասնիկներ են դառնում տեսանելի, այնքան աշխատանքի նպատակը ավելի հստակ է դառնում :
  Ստոմատոլոգիական օպտիկական համակարգերի օգնությամբ առավել դյուրին  է կարիոզ ախտահարումների հայտնաբերումը, ատամի հյուսվածքների պահպանողական մշակումը, արմատախողովակից կոտրված գործիքի մնացորդի հեռացումը, բաց թողնված լրացուցիչ  արմատախողովակների հայտնաբերելը, պլոմբավորված ատամի մակերեսի վերջնական որակյալ մշակումը և փայլեցումը, վիրաբուժության ժամանակ արդյունքի համար անպիտան,վնասակար հյուսվածքների հայտնաբերումը և հեռացումը, լնդային լաթերի կոկիկ վերադրումը և նուրբ կարերի միջոցով ֆիքսացիան և այլ շատ առավելություններ: 
  Եվ վերջում մեջբերեմ ստոմատոլոգիական մանրադիտակների հիմնադիրներից` Հարի Կարի, կողմից հնչեցրած հայտնի արտահայտությունը- “Դուք կարող եք բուժել միայն այն, ինչը կարողանում եք տեսնել”:


Հեղինակ` Դավիթ Հովհաննիսյան
"Սպիտակ Ամրոց" Ստոմատոլագիական Բժշկական Կլինկիայի Հիմնադիր

Комментариев нет:

Отправить комментарий