Դեոնտոլոգիան ստոմատոլոգիայում
Գիտությունը, որը ուսումնասիրում է էթիկական նորմերը և բժշկության ոլորտի աշխատողների պահվածքի սկզբունքները, կոչվում է դեոնտոլոգիա:
Բառը ծագել է հունարեն deon-պարտք բառից:Բոլոր բժիշկների, այդ թվում ստոմատոլոգների մոտ ուղիղ կապ կա մասնագիտական պարտականությունների իրականացման եվ նրանց արտաքին ու ներքին վարքային կուլտուրայի միջեւ: Բոլոր Բժիշկների, այդ թվում ստոմատոլոգների մոտ ուղիղ կապ կա մասնագիտական պարտականությունների իրականացման եվ նրանց արտաքին ու ներքին վարքային կուլտուրայի միջեւ: Այսպիսով, արտաքինը ներառում է՝ պարկեշտություն, պատշաճ տեսք, մաքրասիրություն, իսկ ներքինը ներառում է՝ վերաբերմունքը դեպի աշխատանքը, կարգապահություն եւ թիմի զգացում:
Բառը ծագել է հունարեն deon-պարտք բառից:Բոլոր բժիշկների, այդ թվում ստոմատոլոգների մոտ ուղիղ կապ կա մասնագիտական պարտականությունների իրականացման եվ նրանց արտաքին ու ներքին վարքային կուլտուրայի միջեւ: Բոլոր Բժիշկների, այդ թվում ստոմատոլոգների մոտ ուղիղ կապ կա մասնագիտական պարտականությունների իրականացման եվ նրանց արտաքին ու ներքին վարքային կուլտուրայի միջեւ: Այսպիսով, արտաքինը ներառում է՝ պարկեշտություն, պատշաճ տեսք, մաքրասիրություն, իսկ ներքինը ներառում է՝ վերաբերմունքը դեպի աշխատանքը, կարգապահություն եւ թիմի զգացում:
Բժիշկի արտաքին տեսքը պետք է արտացոլի նրա ներքին կարգապահությունը: Բժշկի մաքրասիրությունը միշտ ասոցացվում է նրա պրոֆեսիոնալ պատրաստվածության հետ: Հիվանդը վստահ է, որ կոկիկ բժիշկը կարող է լավ բուժել:
Բուժման լավ արդյունքի համար չափազանց կարեւոր է հարաբերությունների բնույթը, որը հաստատվում է բժիշկ-հիվանդ առաջին հանդիպման ժամանակ: Միայն այն մասնագետը կարող է հաջողության հույս ունենալ, որը հաշվի է առնում հիվանդի անհատական ու անձնական հատկանիշները: Հիվանդը ուշադրություն է դարձնում բժշկի յուրաքանչյուր բառին: Նա միշտ պետք է զգա բժշկի լավատեսությունը, հատկապես ճգնաժամային պահերին, դա օգնում է նրան հավատալ բուժման դրական արդյունքին եւ հաղթահարել դժվարությունները բուժման ճանապարհին:
Ստոմատոլոգիայում հանդիպող էթիկական խնդիրները ըստ Լեուսի 1997թ:
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽՆԴԻՐ: Ամենակարեւոր հանգամանքներից մեկը, որից կախված է ապագա բժիշկի ինքնակրթությունը եւ որը մեծ մասամբ որոշում է էթիկական խնդրների անհատական կողմը՝ հանդիսանում է ինքնաքննադատությունը: Միայն այն անձն է ձեռք բերում հնարավորություն կողքից տեսնել իրեն եւ օբյեկտիվորեն գնահատել իր կատարած արարքները ու գործողությունները, ով այս հատկանիշը մշակել է իր մեջ: Արեւելյան իմաստությունը ասում է` իսկական ընկերը նա չէ, ով գովում է մեզ, այլ նա ով մեզ արդարացիորեն քննադատում է: Ինքներս մեզ համար այսպիսի ընկեր եւ խիստ դատավոր լինելը, հանդիսանում է ինքնադաստիրակման հիմքերից մեկը:
Հատկանիշներ, որոնք պետք է բարելավի իր մեջ ապագա բժիշկը՝
1. Պատասխանատվություն: Պատասխանատվություն սեփական գործողությունների, աշխատանքի եւ նրա տված որակի համար.
2. Հետեւողականություն: Այս դեպքում խոսքը բժշկական հետեւողականության մասին է, որը թույլ է տալիս տեսնել, հիշել եւ բժշկական տեսանկյունից գնահատել ոչ միայն փոքրագույն փոփոխությունները մարդու ֆիզիկական եւ հոգեկան վիճակում, այլեւ շրջակա միջավայրում տեղի ունեցող գործընթացները:
3. Մասնագիտական խիզախություն: Այս դեպքում պետք է հիշել Դիտերիխսի խոսքերը՝ «Բժիշկը պետք է լինի աներկյուղելի խիզախ, սա այն որակն է, որը երաշխավորում է հիվանդի բարենպաստ դուրս բերումը վտանգավոր իրավիճակից»:
Հարկ է ընդգծել, որ բժշկի կողմից քաջություն անհրաժեշտ է գործել միայն զինված գիտելիքներով: Ռիսկի դիմել իրավունք ունի միայն նա, ով բավականաչափ պատրաստված է հնարավոր ցանկացած դեպքի, միայն այս դեպքում կարելի է արդարացնել մեկ այլ արժեքավոր հատկանիշ բժշկի համար՝ ինչպիսին է վճռականությունը:
ԹԻՄԱՅԻՄ ԱՇԽԱՏԱՆՔ եւ ԱՆՁՆԱԿԱԶՄԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ: Բժշկական անձնակազմը դա մարդկանց խումբ է, միավորված ընդհանուր նպատակների շուրջ՝ ներդնելու համար իրենց ողջ ներուժը ընդհանուր գործին, որի համար նրանք կոչված են ծառայել:
Կոլեկտիվ աշխատանքի արդյունքները կախված են ոչ միայն կելեկտիվի անդամների մասնագիտական հմտություններից, այլ նաեւ մթնոլորտից, որի մեջ ընթանում է աշխատանքային գործունեությունը՝ այսպես կոչված բարոյական մթնոլորտից: Եթե կոլեկտիվում ստեղծվում է բարեկամական հարաբերություններ, ստեղծագործական մոտեցում աշխատանքին, ապա բժիշկը այդ պարագայում կարող է աշխատել ամբողջ ներուժով, եւ աշխատամքը կլինի նրա համար հաճույք: Իսկ այն կոլեկտիվներում, որտեղ բարոյական մթնոլորտի հարցին պատշաճ ուշադրություն չի հատկացվում, բժիշկը աշխատում է ոչ լիարժեք ուժերով եւ հնարավորություններով, ինչը բացասաբար է անդրադառնում բուժման գործընթացի վրա:
«Անգամ նման տեխնիկական բնագավառում, ինչպիսին է ինժեներիան, ֆինանսական հաջողությունների մոտ 15% -ը պետք է վերագրել զուտ գիտելիքներին եւ մոտ 85% - ը, մարդու անհատական առանձնահատկություններին եւ ունակություններին` դուր գալ մարդկանց»: ( Դեյլ Կառնեգիի)
Ամփոփում: Բժշկի հաջողության համար անհրաժեշտ է՝ արտաքին վարքային կուլտուրա, որը ներառում է՝ պարկեշտություն, պատշաճ տեսք, մաքրասիրություն եւ ներքին վարքային կուլտուրա, որը ներառում է՝ վերաբերմունքը դեպի աշխատանքը, կարգապահություն եւ թիմի զգացում: Ստոմատոլոգիայում կա երկու հիմնական էթիկական խնդիրներ ըստ Լեուսի, դրանք են՝ անհատական խնդիրներ եւ անձնակազմային խնդիրներ: Վերջիններիս լուծման համար անհրաժեշտ է, որ բժիշկը լինի՝ ինքնաքննադատող, պատասխանատու, հետևողական, խիզախ եւ վճռական:
Резюме: Для успеха врача необходимо строгое соблюдение правил внешней (приличие, хороший тон и соответствующий внешний вид, то есть внешняя опрятность) и внутренней (отношение к труду, дисциплина, дружелюбие и чувство коллегиальности) культуры поведения. Существуют два основных этических проблем по леусу- индивидуальная проблема и коллегиальная проблема. Решение последних предполагает, что врач должен быть, самокритичным, ответственным, наблюдательным, смелым и решительным.
Summary: For the success of the doctor it is necessary external attitude culture that includes decency, decence look, cleanliness and attitude culture that includes attitude towards work, discipline and sense of team work. At dentistry there are 2 main ethical problems for Leus which are the individual and staff problems. In order to resolve the latters is necessary for the doctor to be self-critic, responsible, consistent, brave and determined.
Գրականության ցանկ՝
1. Коллектив авторов - Деонтология и этика врача-стоматолога. Учебно-методическое пособие , 2005
3. П.А. Леус, 1997
4. П.А. Леус, О.И. Абаимова, Л.А. Казеко и др., 1998
5. Г .В . Морозова , Г .И . Царегородцева , 1983
6. Носачев Г.Н., Павлов В.В, Общение с пациентом. Психология общения в системе "Врач - пациент",2000
Երեւանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող՝ Կարապետյան Դավիթ:
Комментариев нет:
Отправить комментарий