ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!

Հարգելի այցելուներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը, թիմի գործունեության ժամանակավոր դադարեցման համար, քանզի կայքում տեղի են ունենում շատ կարևոր փոփոխություններ` կապված նոր տեխնոլոգիաների և ֆունկցիաների ներմուծման հետ: Սպասեք հաճելի փոփոխությունների շատ մոտ ապագայում:

25 нояб. 2012 г.

ԱՏԱՄՆԵՐԻ ԻՄՊԼԱՆՏԱՑԻԱ և ՊԱՑԻԵՆՏ


 Եթե ​​Դուք կողմնորոշվել եք իմպլանտոլոգի հարցում, և  պատրաստվում եք վիրահատության, ապա ուշադրություն դարձրեք հետեւյալ կետերին՝

Վիրահատությունից հետո, մինչև  ոսկորների ապաքինվելը եւ մշտական ​​պրոթեզի ամրացումը,պետք է տեղադրվի ժամանակվոր պրոթեզ: Այդ պարագայում պետք է դիմել բժշկին, այն դեպքում,երբ  ժամանակավոր պրոթեզը   թուլացել  կամ վնասվել է:
Հնարավոր է արյունահոսություն: Այդ դեպքում պետք է դնել մառլայե տամպոն և պահել այն մեկ ժամվա   ընթացքում.: Պահեք ձեր գլուխը բարձր և դուրսից սառը թրջոց  դրեք այտին: Դրանից հետո, ​​եթե արյունահոսությունը չի դադարում պետք է  անհապաղ դիմել բժիշկի:
Ատամների իմպլատացիայից հետո  առաջացած ուռածության դեպքում կարելի դեմքի վրա  դնել սառույցով լի տոպրակ:Ավելի լավ կլինի սառ թրջոցը  դնել դեմքին ընդմիջումներով:
Պետք է անհապաղ դիմել  բժշկի` եթե ատամների իմպլատացիայից մի քանի օր  անց նկատվել է  մշտական ցավի, ուռածություն կամ թրթռացող ցավի երևույթներ, եթե արյունահոսությունը և թմրածությունը  չի դադարում  ատամների իմպլանտացիայից հետո 12 ժամվա ընթացքում, եթե  կա իմպլանտի շրջակայքում անհանգստության զգացողություն, եթե առաջացել են ինչ-որ նշաններ, որի մասին ձեզ չեն զգուշացրել  :
                                           

Նյութը պատրաստեց Դավիթ Կարապետյանը:













Комментариев нет:

Отправить комментарий