Առողջ բերան` առողջ մարմին
“Բերանի խոռոչը օրգանիզմի հայելին է:”
Սըր Ուիլիամ Օսլեր, ժամանակակից բժշկության հայրը
Բազմաթիվ հիվանդություններ կարող են ազդեցություն ունենալ բերանի խոռոչի առողջական վիճակի վրա: Օրինակ` մարդիկ ավելի հակված են ձեռք բերելու բերանի խոռոչի ինֆեկցիոն հիվանդություններ, եթե ընկճված է նրանց իմուն համակարգը: Իմուն համակարգը պաշտպանում է օրգանիզմը հիվանդություններից և ինֆեկցիաներից: Այն կարող է ընկճվել հիվանդությունների, որոշ դեղամիջոցների կիրառման հետևանքով, որոնք ցուցված են օրգանների փոխպատվաստման ժամանակ, կամ քաղցկեղի ժամանակ կիրառվող քիմիոթերապիայի հետևանքով:
Ձեր բերանի խոռոչը զննելու ժամանակ ստոմատոլոգը կարող է նկատել այնպիսի հիվանդությունների նշաններ և սիմպտոմներ, որոնց մասին դուք նույնիսկ չգիտեիք: Ուստի նա կարող է անցկացնել մի շարք հետազոտություններ և ձեզ խորհուրդ տալ այցելել համապատասխան բժիշկ-մասնագետի:
Բերանի խոռոչի հիվանդությունները նույնպես կարող են ազդեցություն ունենալ ընդհանուր առողջական վիճակի վրա: Օրինակ` եթե հիվանդը տառապում է շաքարային դիաբետով, բերանի խոռոչի ինֆեկցիան կարող է խախտել նրա արյան մեջ շաքարի պարունակությունը, դրանով իսկ ավելի դժվարացնելով շաքարային դիաբետի վերահսկումը:
Այժմ հետազոտողները ուսումնասիում են լնդային հիվանդությունների կապը մի շարք առողջական խնդիրների առաջացման հետ, ինչպիսիք են` սրտային անբավարարությունը, կաթվածը, երիկամային անբավարարությունը և վաղաժամ ծննդաբերությունը:
Նյութը պատրաստեց Նարե Բաղումյանը
Комментариев нет:
Отправить комментарий