ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!

Հարգելի այցելուներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը, թիմի գործունեության ժամանակավոր դադարեցման համար, քանզի կայքում տեղի են ունենում շատ կարևոր փոփոխություններ` կապված նոր տեխնոլոգիաների և ֆունկցիաների ներմուծման հետ: Սպասեք հաճելի փոփոխությունների շատ մոտ ապագայում:

30 нояб. 2012 г.



             ՍԹՐԵՍԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ Է ԱԶԴՈՒՄ ԱՏԱՄՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ


  
Ժամանակակից կյանքի արագ ռիթմը լավ ձևով չի անդրադառնում մարդու առողջության վրա:

Սակայն քչերն են, ովքեր մտածում են այն մասին, որ սթրեսը և ներվային իրավիճակները բացասական են ազդում ատամների առողջության վրա: Դրա հետ կապված, վերջերս կայացած ստոմատոլոգների սեմինարի ընթացքում` նվիրված բրուկսիզմի(քնի ժամանակ ատամնաշարի շարժը)  դեմ պայքարին,

 

ելույթ ունեցողներից մեկը` բժիշկ Վեբերը, ով էնդոդոնտիայի մասնագետ է, իր կոլեգաներին հորդորեց մեծ ժամանակ տրամադրել պացիենտին տեղեկացնելուն ատամների հնարավոր խնդիրների մասին, որը կարող է առաջանալ բրուկսիզմի պատճառով: Նրա խոսքերով, սթրեսային և լարված իրավիճակները, որոնց հետ մարդը առընչվում է առօրյա կյանքում, հաճախ բերում են բրուկսիզմի առաջացման, որն իր հերթին հանգեցնում է էմալի քայքայմանը, կարիեսի և պարադոնտիտի առաջացմանը: 

   Այս պարագայում ոչ միայն հոգեբույժը կարող է օգնել, այլ նաև ստոմատոլոգը` նշանակելով հատուկ կաթիլներ, մարդը կարող է զերծ մնալ ատաների վնասվածքներից և պահպանել առողջ ատամները:
Բրուկսիզմը չկանխելու արդյունքում կարող է առաջանալ հետևյալ պատկերը`


Առողջ եղեք:


Նյութը պատրաստեց Հարություն Սուքասյանը
խմբագրեց Դավիթ Կարապետյանը











Комментариев нет:

Отправить комментарий