ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!

Հարգելի այցելուներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը, թիմի գործունեության ժամանակավոր դադարեցման համար, քանզի կայքում տեղի են ունենում շատ կարևոր փոփոխություններ` կապված նոր տեխնոլոգիաների և ֆունկցիաների ներմուծման հետ: Սպասեք հաճելի փոփոխությունների շատ մոտ ապագայում:

27 нояб. 2012 г.



ԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԵԼ ԱՏԱՄՆԵՐԻ ԻՄՊԼԱՆՏԱՑԻԱՅԻՑ ՀԵՏՈ

1. Չի կարելի ավտոմեքենա վարել:
Ատամների  իմպլատացիայից հետո առաջին մի քանի ժամվա ընթացքում: Ձեր ավտոմեքենա վարելու ունակությունը կարող է թուլացած լինել կախված անզգայացումից  և ցավազրկող միջոցներից : Հարցրեք Ձեր ստոմատոլոգին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ դա Ձեր վրա :
2. Չի կարելի գլուխը ցածր պահել : Պահեք ձեր գլուխը բարձր ամբողջ օրվա ընթացքում:Ավելի լավ է նստած մնալ , քան պառկել: Գիշերը, ձեր գլուխը պետք է լինի բարձր դիրքում քան մարմնի մյուս մասերը : Չփորձեք քնել  այն կողմի վրա, որ կողմի վրա  կատարվել է ատամների իմպլանտացիան :
3. Չի կարելի ուտել մինչև անզգայացնող միջոցի ամբողջությամբ անցնելը: Կարելի է խմել վիրահատությունից հետո, սակայն խուսափել տաք ըմպելիքներից :
4.Վիրահատությունից հետո առաջին երեք օրը խուսափեք լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից :


5. Բերանի խոռոչի և ատամների խնամքի հիգիենան  :Մի օգտագործեք ատամի խոզանակը, տեղադրված ատամի իմպլանտի շրջակայքում`  10 օր կամ այնքան ժամանակ, մինչև ստանաք բժշկի թույլատվությունը:
6.Վիրահատությունից հետո առնվազն 8 ժամ մի կատարեք բերանի խոռոչի ողողումներ, քանի որ դա կարող է առաջացնել արյունահոսություն: Վիրահատության հաջորդ օրը կատարեք բժշկի նշանակած լուծույթով ողողումները օրը երեք անգամ :

Առողջ եղեք:



Նյութը պատրաստեց Դավիթ Կարապետյանը:









Комментариев нет:

Отправить комментарий