ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!

Հարգելի այցելուներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը, թիմի գործունեության ժամանակավոր դադարեցման համար, քանզի կայքում տեղի են ունենում շատ կարևոր փոփոխություններ` կապված նոր տեխնոլոգիաների և ֆունկցիաների ներմուծման հետ: Սպասեք հաճելի փոփոխությունների շատ մոտ ապագայում:

17 нояб. 2012 г.


ՇԱՔԱՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՏԱՄՆԵՐԻ ՎՐԱ

Շաքարը և օսլա պարունակող ուտելիքը նպաստում են ատամների քայքայմանը:
Գիտնականները դեռ չեն գտել այն հարցի սպառիչ պատասխանը, թե ինչի՞ց են քայքայվում ատամները (այդ երևույթը կոչվում է կարիես` ոսկրափուտ): Ինչպես հղի կնոջ, այնպես էլ երեխայի սնունդը, անկասկած, շատ կարևոր է կարիեսը կանխելու համար: Որոշիչ դեր է խաղում նաև ժառանգականությունը:

Նույնիսկ արտաքինից ամուր թվացող ատամները կարող են քայքայվել: Ատամնաբույժներն այն կարծիքին են, որ քայքայումն առաջանում է հիմնականում կաթնաթթվի պատճառով, որ մշակում են ատամների արանքում մնացած շաքարի և օսլայի մեջ ապրող մանրէները: Ինչքան այդ ուտելիքի մնացորդները երկար են մնում ատամների միջև, այնքան շատ են բազմանում մանրէները, և այնքան շատ է կաթնաթթու մշակվում, որ քայքայելով անցքեր է բացում ատամների վրա: Ահա թե ինչու  քաղցրավենիքը (կոնֆետներ, թխվածք, չոր մրգեր, քաղցր ըմպելիքնպաստում է ատամների քայքայմանը:

Իհարկե, մրգերն ու բանջարեղենն էլ են շաքար պարունակում, բայց լուծված վիճակում, ուստի և արագորեն վերանում են: Մրգերի և բանջարեղենի կոշտ բջջաթաղանթը ատամների վրա ազդում է ատամի խոզանակի պես: Մենք բոլորս ուտում ենք օսլա պարունակող կերակուրներ, բայց սովսրաբար միայն որոշակի ժամերի: Բացի այդ հացը, խոշոր աղացած ձավարեղենը և կարտոֆիլը երկար ժամանակ ատամներին կպած չեն մնումԸնդհանուր առմամբ ինչքան քիչ է շաքարը սննդի և ըմպելիքի մեջ, սնունդը այնքան ավելի անվնաս է ատամների համար: Բացի այդ, չի բարձրանա նաև շաքարի ընդհանուր մակարդակը օրգանիզմում: Երեխայի ուտելիքի և ըմպելիքի մեջ շաքար մի ավելացրեք, շատ խիտ ըմպելիքը բացեք ջրով և լցրեք ոչ թե շշի, այլ գավաթի մեջ

Առողջ եղեք:

Նյութը պատրաստել է Շողիկ Փահլևանյանը:










Комментариев нет:

Отправить комментарий